Յաճախ տրուող հարցեր -          

Եթէ Ձեզ հետաքրքրող հարցերն ընդգրկուած չեն այս հարցաշարում եւ կայքի այլ էջերում, ապա կապուէք մեզ հետ եւ մենք կը պատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Ի՞նչ է Դէպի Հայքը

Դէպի Հայքը ԱՄՆ Նիւ Ջերսի նահանգում գրանցուած ոչ շահութաբեր կազմակերպութիւն է, որի առաջնային նպատակն է ներգրաւել 20-32 տարեկան երիտասարդ սփիւռքահայերին դէպի Հայաստան եւ նրանց ապահովել հայրենիքում կրթութիւն ստանալու կամ կամաւոր աշխատելու հնարաւորութիւն: Հայաստանում երիտասարդական-ուսումնական ծրագրեր իրականացնող կազմակերպութիւնների կամաւորներին, նրանց կամաւորական աշխատանքին դիմաց, Դէպի Հայքը առաջարկում է ճանապարհածախսի փոխհատուցում, լեզուի դասընթացք, սեմինար-դասախօսութիւններ եւ շրջապտոյտներ:


Ովքե՞ր են օգտուում Դէպի Հայքից

Դէպի Հայքից օգտուում են երիտասարդ սփիւռքահայերը, Հայրենիքը, Սփիւռքը եւ Սփիւռքում գործող կազմակերպութիւնները:

Առաջին հերթին, ի հարկէ, օգտուում են երիտասարդ սփիւռքահայերը: Օգտուելով այս եզակի հնարաւորութիւնից` նրանք ուղեւորուում են Հայաստան, ուսումնասիրում են երկիրը, պրպտում իրենց նախահայրերի արմատները, նոր ընկերական կապեր են մշակում, եւ հոգեպէս մաս են զգում մեր պետութեան կերտման աշխատանքին:

Դէպի Հայքից նաեւ օգտուում են Սփիւռքի հայկական կազմակերպութիւններն ու նրանց երիտասարդական ծրագրերը, որոնք առաւել հետաքրքիր են դառնում Դէպի Հայքի ծառայութիւնների շնորհիվ: Մենք աջակցում ենք նոր կամաւորներ ներգրաւելու գործին, եւ Հայաստանում ապահովում ենք կամաւորական աշխատանք, կեցութիւն հիւրընկալ ընտանիքում, հայոց լեզուի դասընթացք, շրջապտոյտներ, կրթական ֆորումներ եւ յետագայ գործունէութեան հնարաւորութիւններ:

Աշխարհի տարբեր անկիւններից երիտասարդ սփիւռքահայերի հոսքը դէպի Հայաստան առանձնայատուկ երեւոյթ է ստեղծում: Տնտեսապէս օգտուում են անհատ գործատէրերը, Հայաստանցի տարեկիցների հետ համագործակցութիւնը նպաստում է նմանութիւնների եւ տարբերութիւնների գիտակցմանը եւ արդիւնաւէտ համագործակցութեան հող է պատրաստում:

Եւ վերջապէս, Սփիւռքն է օգտուում Դէպի Հայքի ծրագրից, երբ այդ երիտասարդները՝ նրա ապագայ առաջնորդները, ունենալով հայրենիքի հանդէպ պատկանելութեան նոր զգացում, առաւել յանձնառութիւն են վերցնում գաղութային աշխատանքների ոլորտում:

Եթէ ես հետաքրքրուած եմ, ինչպէ՞ս կարող եմ դիմել: Կա՞ն արդեօք ժամկէտներ, եւ ի՞նչ է դիմելու լաւագոյն ժամանակը

Քանի որ ամէն կազմակերպութիւն ունի իր դիմումների ընդունման կարգն ու ժամկէտները, պէտք է հիմնական կարեւոր տեղեկութիւնները փնտրէք այդ կազմակերպութիւնների ինտերնետային կայքերում կամ ուղղակիօրէն կապուէք նրանց հետ տեղեկութիւններ ստանալու համար: Դուք պէտք է դիմէք ուղղակի հովանաւորող այն կազմակերպութիւններին, որոնց ծրագիրը ձեզ հետաքրքրում է:

Եթէ դուք ընդգրկուել էք ներքեւը նշուած ծրագրերից մէկում, ապա հնարաւորութիւն ունէք անմիջապէս դիմելու Դէպի Հայք՝ ճանապարհածախսը փոխհատուցող ծրագրին մասնակցելու համար:

Բացի ամառային ծրագրից, տարուայ ընթացքում դիմումներ են ընդունուում նաեւ Հայ Կամաւորների Միութեան կողմից, Վերջինի կայքէջն է www.armenianvolunteer.org:


Կա՞ն արդեօք պայմաններ որոնք պէտք է լրացնի մասնակիցը՝ ճանապարհածախսի հատուցում ստանալու համար

Այո, կան: Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրին դիմելու համար մասնակիցը պէտք է համապատասխանի հետեւեալ չափանիշներին`

  1. Առնուազն ութ շաբաթ. Մասնակիցները պէտք է Հայաստանում գտնուեն առնուազն ութ շաբաթ` մասնակցելով իրենց ընտրած ութ շաբաթական ծրագրին, իսկ աւելի կարճ ծրագրի դէպքում` դիմեն Դէպի Հայքի լրացուցիչ յաւելեալ ծրագրին:
  2. Ամառային ամիսները Երեւանից դուրս. Այն մասնակիցները, ովքէր իրենց կամաւորական աշխատանքն իրականացնում են յունիսից օգոստոս ամիսներին, ճանապարհածախսի փոխհատուցում կը ստանան միայն Երեւանից դուրս աշխատելու դէպքում:

    Ծանօթագրութիւն` բոլոր մասնակիցները, անկախ իրենց աշխատավայրի տեղադրութիւնից, կարող են դիմել Դէպի Հայքի բոլոր ծրագրերին մասնակցելու համար` ներառեալ հաւաքները, ֆորումները, շրջապտոյտները, հայերէն լեզուի դասընթացները և հիւրընկալ ընտանիքը:

  3. Դէպի Հայքի յաւելեալ պահանջներ. լեզուի իմացութեան ցուցաբերում համապատասխան քննութեամբ ժամանումից յետոյ կամ դրա ձեռք բերում հայերէն լեզուի դասընթացներում, մասնակցութիւն հաւաքներին և ֆորումներին:
  4. Մասնակիցները պէտք է ունենան հայկական ծագում, այսինքն` առնուազն մէկ մեծ հայր կամ մեծ մայր:
  5. Լինեն 20-32 տարեկան:
  6. Ունենան հանրակրթական դպրոցի աւարտական վկայական:
  7. Ընդունման պայմանների սահմանափակում. Մասնակիցները միայն մէկ անգամ կարող են օգտուել Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրից` ուղղակի կամ որևէ այլ ծրագրի միջոցով: Հայաստանի նախկին քաղաքացիները կարող են ներգրաւուել ծրագրում, եթէ ներկայացնեն մինչեւ 12 տարեկանը Հայաստանից արտագաղթելու վերաբերեալ պաշտօնական փաստաթուղթ:


Եթէ ես չեմ համապատասխանում Ընդունման Պայմաններին, կարո՞ղ եմ արդեօք դիմել Դէպի Հայքի ծրագրին:

Միանշանակ այո: Այն դիմորդը, ով չի համապատասխանում ճանապարհածախսի փոխհատուցման պայմաններին, կարող է դիմել և օգտուել ծրագրի ծառայութիւններից` հաւաքներ, ֆորումներ, շրջապտոյտներ, հիւրընկալ ընտանիք և լեզուի դասընթացներ: Պէտք է նկատի ունենալ, որ լեզուի դասընթացներն ունեն մասնակցութեան իրենց պայմանները, որոնց հետեւելը պարտադիր է բոլոր մասնակիցների համար:

Ին՞չ է իր մէջ ներառում Դէպի Հայքի աջակցութիւնը

Մեր աջակցութիւնն սկսւում է դէպի Հայաստան օդանաւի անվճար տոմսից եւ շարունակւում է բազմաթիւ ծրագրերով, որոնք ձեզ շարունակական կապի մէջ են պահում հայրենիքի հետ Դէպի Հայքի ծրագրի աւարտից յետոյ: Մենք տրամադրում ենք այլ ծառայութիւններ, որոնք ներառում են`

  • Անվճար հայերէն ինտերնետային եւ լսարանային դասընթացք
  • Կամաւորական աշխատանքների անվճար խորհրդատուութիւն եւ աշխատանքի տեղադրում
  • Անվճար բնակութիւն հիւրընկալ ընտանիքում (ամառը միայն 1 ամիս)
  • Ուսանողական անվճար խորհրդատուութիւն եւ ուսումնական ծրագրերի մասին տեղեկատուութիւն
  • Պայմաններու ծանօթացման անվճար ծրագիր, դասախօսութիւններ, անձերու ծանօթացման առիթներ, շաբաթական շրջապտոյտներ եւ հաւաքներ աշխարհի տարբեր կողմերից եկած այլ կամաւորների հետ
  • Ինտերնետային տեղեկատուական ցանց Հայաստանում գտնուող հնարաւորութիւնների վերաբերեալ
  • Ծրագիրն աւարտած կամաւորների համար նախատեսուած միջոցառումներ եւ ինտերնետային կայք

Անհրաժե՞շտ է հայերէն իմանամ

Հայրենի իմացութիւնն անհրաժեշտ չէ: Չնայած հայերէն խօսելը մեծ առաւելութիւն է, սակայն պարտադիր չէ: Դէպի Հայքը աջակցել է ինտերնետային կայքում արեւելահայերէնի դասընթացի պատրաստմանը, որը օգնում է մասնակիցների հայերէնի մակարդակի բարելաւմանը մինչեւ նրանց Հայաստան գալը: Հայաստանում մասնակիցները կ'ընդգրկուեն լեզուի դասընթացներում շաբաթական առնուազն հինգ ժամ տեւողութեամբ:

Դէպի Հայքը ունի՞ իր առանձին երիտասարդական ծրագիրը Հայաստանում

Ոչ, Դէպի Հայքը չունի առանձին երիտասարդական ծրագիր: Այն ստեղծուել է աջակցելու արդէն իսկ գոյութիւն ունեցող երիտասարդական ծրագրերին Հայաստանում: Այս իսկ պատճառով հաւանական կամաւորները պէտք է նախապէս դիմեն եւ ընդունուեն հովոնաւորող կազմակերպութիւնների (Առաջնային ծրագիր) որեւէ մէկի կողմից, որոնք նշուած են մեր ինտերնետային կայքում: Դէպի Հայքը միայն առաջարկում է Յաւելեալ ծրագիր այն կամաւորներին ում առաջնային ծրագրերը 8 շաբաթից աւելի կարճ են տեւում:

Ինչպէ՞ս կարող եմ երկարացնել իմ կեցութիւնը Հայաստանում առաջնային ծրագրի աւարտից յետոյ, որպէսզի 8 շաբաթուայ կեցութեան պայմանը լրացնեմ

Դէպի Հայքի ճանապարհածախսի ամբողջական փոխհատուցում ստանալու համար, մասնակիցները պէտք է Հայաստանում մնան առնուազն ութ շաբաթ: Եթէ կամաւորի Առաջնային Ծրագիրն ութ շաբաթից պակաս է, ապա նա պէտք է մասնակցի Դէպի Հայքի աւելացնի յաւելեալ ծրագիր: Դէպի Հայքը կամաւորին կ'օգնի գտնել նոր աշխատատեղ, և կ'ապահովի հիւրընկալ ընտանիքում բնակութիւնը: Կամաւորի հմտութիւններին և հետաքրքրութիւններին համապատասխան աշխատանք գտնելու համար, Դէպի Հայքն առաջարկում է նախապէս ընտրուած աշխատատեղերի մեծ ցանկ: Դեպի Հայքի աշխատակազմի անդամներից մէկը կամաւորին կ'ուղեկցի հնարաւոր աշխատատեղերը, եւ յաւելեալ ծրագրի ընթացքում կապ կը պահպանի աշխատատեղերի ղեկավարների և կամաւորի հետ:

Ինչպէ՞ս է գործում հիւրընկալ ընտանիքի ծրագիրը

Երբ կամաւորն արդէն ընդունուած է Դէպի Հայքի ծրագրում, նրան հնարաւորութիւն է տրուում ապրել հիւրընկալ ընտանիքում իր կեցութեան ամբողջ ընթացքում կամ մասամբ: Բոլոր հիւրընկալ ընտանիքները ընտրուած եւ ուսումնասիրուած են Դէպի Հայքի կողմից եւ սովորաբար իւրաքանչիւր ընտանիքում ապրում է ձեզի հասակակից երիտասարդ:
Հիւրընկալ ընտանիքը նման է մահճակալ եւ նախաճաշ ծառայութեանը, որի համար կամաւորը վճարում է օրական 7 ԱՄՆ դոլար: Յաւելեալ կերակուրի եւ լուացքի համար պէտք է վճարել: Պայմաններն են` առանձին ննջասենեակ հիւրընկալ ընտանիքում, ընրհանուրի համար լոգարան եւ խոհանոց: Կամաւորներին տան բանալու տրամադրումը պարտադիր չէ: Նրանք պէտք է յարգեն տուեալ տան կանոնները կապուած հիւրերի, հեռախօսի օգտագործման եւ երեկոյեան ժամերի հետ: Դէպի Հայքը խրախուսում է կամաւորներին օգտուել հիւրընկալ ընտանիքի հնարաւորութիւնից, որը թոյլ կը տայ կամաւորներին մօտիկից ծանօթանալ տեղի հայ ընտանիքի կեանքին ու կենցաղին: Հէնց այս տրամաբանութեամբ էլ Դէպի Հայքը փակում է կամաւորների հիւրընկալ ընտանիքում կեցութեան ծախսերը (ամառը միայն մէկ ամիս):

Դէպի Հայքը ապահովու՞մ է երկրի մուտքի արտօնագիր

Իւրաքանչիւր մասնակից ինքն է հոգում Հայաստանի մուտքի արտօնագրի ապահովումը եւ ծախսերը: Դուք կարող էք մուտքի արտօնագիր ապահովել երեք ճանապարհով` ա. Ձեր երկրում գտնուող հիւպատոսական ծառայութեան միջոցով, բ. Արտաքին գործերի ինտերնետային կայքում ստանալ ինտերնետային մուտքի արտօնագիր (www.armeniaforeignministry.com), գ. 21-օրեայ մուտքի արտօնագիր ձեռք բերել Երեւան հասնելուց յետոյ ՙԶուարթնոց՚ օդանաւակայանում: 21-օրեայ մուտքի արտօնագիրը արժէ 30 ԱՄՆ դոլար:

Դէպի Հայքը անվճար կ'երկարացնի ձեր մուտքի արտօնագիրը, որը կը մնայ ի զօրու ձեր լրիւ կեցութեան ընթացքում: Այն կամաւորները, ովքեր երկրում կը գտնուեն երեք ամսից աւելի ժամանակահատուածում, հնարաւորութիւն կ'ունենան անվճար երկարացնել իրենց մուտքի արտօնագրերը իւրաքանչիւր երեք ամիսը մէկ անգամ:

Հայաստանում ինչպիսի՞ աշխատատեղեր կան

Դէպի Հայքն ունի հնարաւոր աշխատատեղերի մեծ ցուցակ, որով ապահովուում է ձեր աշխատատեղը ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում: Այդ աշխատատեղերը ներառում են պետական, ոչ պետական, ինչպէս նաեւ անձնական գործի կարելիութիւնները: Դէպի Հայքը կը փորձի ծրագրի մասնակիցներին ապահովել նրանց համար ամենայարմարաւէտ ու արդիւնաւէտ աշխատատեղը` կախուած կամաւորի հետաքրքրութիւններից, ունակութիւններից, իւ աշխատատեղիների կարիքներից: Սեղմէք կոճակը հնարաւոր աշխատատեղերի ցանկը տեսնելու համար: Հակառակ որ կամաւորները պէտք է աշխատեղեր գտնեն իրենց առաջնային ծրագրերի միջոցով, Դէպի Հայքն ունի հնարաւորութիւններ յաւելեալ աշխատատեղեր ապահովելու համար:

Ինչպէ՞ս է ֆինանսաւորւում Դէպի Հայքը

Դէպի Հայքի հիմնադիրը ի սրտէ հաւատում է ծրագրի առաքելութեանը եւ իր անձնական միջոցներն ուղղել է դրա իրագործմանը: Մեր ֆինանսական յաւելեալ միջոցներ ստեղծելու ծրագիրը ներառում է տարբեր եւ բազմաթիւ աղբիւրներ` սփիւռքի համայնքներում գործող անհատների նուիրատուութիւնները, ընկերութիւնների հովանաւորումը, յատուկ հիմնադրամները եւ եկամուտ ապհովող յատուկ միջոցառումները:


Ինչպէ՞ս է կարելի աջակցել Դէպի Հայքին

Այն անձինք, ովքեր հետաքրքրուած են աջակցելու Դէպի Հայքի առաքելութեանը եւ ծրագրերին, կարող են կանխիկ կամ փոխանցումով ուղարկել իրենց նուիրատուութիւնները հետեւեալ հասցեյով`

Birthright Armenia
333 E. Lancaster Avenue #330
Wynnewood, PA 19096

Հանգանակութիւնները կարող էք ուղարկել նաեւ կրեդիտային քարտի միջոցով սեղմելով նուիրատուութիւններ կոճակը մեր ինտերներային կայքում:


COMING SOON,
OUR NEW WEBSITE!
Back to Top | Home
About Us | Opportunities | Volunteers & Alumni | Support | Photo Gallery | Links | Language Tutorial | Donations | Site Map
Birthright Armenia