Տեսլականը - 
Դէպի Հայքի տեսլականն է ստեղծել կազմակերպութիւններից եւ անհատներից բաղկացած հզօր ու բազմատարր մի համակարգ, որի նպատակն է աշխարհասփիւռ հայ երիտասարդների համար մատչելի դարձնել հայրենիքին ծառայելու եւ փորձ ձեռք բերելու կարեւոր ճանապարհը: Դէպի Հայքը տեսնում է`
- Հայաստանում անձնական կապեր ունեցող, հայրենիքի մշակութային, քաղաքական, հասարակական եւ տնտեսական խնդիրներին եւ պահանջներին քաջածանօթ սփիւռքահայ երիտասարդների մի նշմարելի հատուածի ձեւաւորումը, որը լրջօրէն կը մասնակցի Հայաստանի զարգացմանը:
- Հայաստանում ապրելու գաղափարին յանձնառու հայաստանցի երիտասարդներ, ովքեր սփիւռքահայ իրենց տարեկիցների հետ շփման իբրեւ արդիւնք, աւելի լաւ են ըմբռնում իրենց կենսական դերակատարութիւնը հայրենիքի կերտման գործընթացում:
- Հայրենիքը ճիշտ ընկալող եւ այնտեղ ամուր կապեր ունեցող սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների, որոնք ապագայում կ'ապահովեն աշխարհասփիւռ համայնքների մասնակցութիւնը Հայաստանի զարգացման գործընթացին:
Առաքելութիւնը
Ամրապնդել հայրենիքի եւ սփիւռքի երիտասարդութեան կապերը՝ սփիւռքահայ երիտասարդներին հնարաւորութիւն տալով գործի, ուսումնական եւ կամաւորական փորձառութիւնների միջոցով մասնակցելու Հայաստանի ամենօրեայ կեանքին, առիթ տալով երկարատեւ անձնական կապերու մշակման եւ ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի: Դէպի Հայքի հիմնական սկզբունքները
Մեր նպատակներն ու տեսլականը պատկերացնելու նպատակով ներկայացնում ենք հիմնական սկզբունքները`
- Դէպի Հայքը հաստատում է, որ իւրաքանչիւր հայ ունի իր հայրենիքի փորձառութիւնը ապրելու բնածին իրաւունքը` հայրենիքում ստացած բազմակողմանի փորձառութիւններու միջոցով:
- Դէպի Հայքը հաստատում է, որ խորաթափանց ծրագիրներ, յատկապէս երկարատեւ ծրագիրներ, առիթ են տալիս յանձնառութեան բարձրագոյն մակարդակի ձեռքբերման, ինչպէս նաեւ նպաստում են հայկական հոգեւոր, մշակութային եւ մտաւոր արժէքների խոր ընկալմանը:
- Դէպի Հայքը հաստատում է, որ 20-32 տարեկան երիտասարդները ամենատպաւորելին են, եւ պատրաստ են իրենց հայկական ինքնութեան որոնման եւ ինքնաբացայայտման ճանապարհորդութեանը:
- Դէպի Հայքը յանձնառու է հայերէն լեզուի տարրական հմտութեան պայմաններ ստեղծելու, որի միջոցով, ցանկացած սփիւռքահայ երիտասարդ, կարող է Հայաստանում ստանալ առաւել նշանակալից, արդիւնաւէտ եւ անձնական կարեւորութիւն ունեցող փորձառութիւն:
- Դէպի Հայքը հաւատում է որ խորաթափանց ծրագիրներ, որոնք ներգրաւում են տեղացի ժողովրդին, եւ ապահովում նրանց մասնակցութիւնը, լաւագոյն միջոցներն են Հայաստան-Սփիւռքի միջեւ մնայուն կապերու ամրապնդմանն ու սերտացման:
- Դէպի Հայքը հաստատում է, որ Հայաստանի եւ Սփիւռքի վրայ կեդրոնացող ծրագրերը իրարամերժ չեն: Հայաստանում նման փորձառութիւն առաջարկող ծրագրերը բարենպաստ հող են ստեղծում Սփիւռքեան համայնքներում ապագայ առաջնորդների ձեւաւորման համար: Հայրենիքի հետ ամուր կապերի եւ ազգային ինքնագիտակցութեան վերելքի պարագայում է որ երիտասարդ սերունդը ինքզինք պատրաստ եւ յանձնառու է զգալու` համայնքների ղեկավարման գործին նուիրուելու համար:
- Դէպի Հայքը հաստատում է, որ երկարատեւ կամաւորականութիւնը կ'ունենայ առանձնայատուկ արժէք, երիտասարդին համար մասնագիտական կարելիւթիւններ ուսումնասիրելու եւ համապատասխան փորձառութիւն ձեռքբերելու ուղղութեամբ:
- Դէպի Հայքը հաւատում է, որ իր գործը առաւելապէս արդիւնաւէտ կը լինի եթէ նա ծառայի որպէս համակարգող կենտրոն, աջակցի եւ լրացնի գոյութիւն ունեցող կազմակերպութիւններին ու հաստատութիւններին, եւ չընդօրինակի ներկայում գործող կառոյցներին:
- Դէպի Հայքը յանձնառու է օգտուելու նորարար եւ առաջատար մօտեցումներից, եւ յարատեւ ինքնարժեւորման ճամբով, ձգտում է ապահովել որակական բարձրագոյն մակարդակ:
- Դէպի Հայքը հաւատում է, որ երկարատեւ կեցութեամբ Հայաստան այցելող սփիւռքահայ երիտասարդների հոսքը աւելացնելով` նա կը նպաստի երկրի տնտեսական զարգացմանը, որը մեր պետութեան կայունացման գործում ամենաանհրաժեշտ տարրերից մէկն է:
|