Ընթացակարգը -          

Մեր նպատակը` ամրապնդել հայրենիքի եւ սփիւռքի երիտասարդութեան կապերը՝ սփիւռքահայ երիտասարդներին հնարաւորութիւն տալով գործի, ուսումնական եւ կամաւորական փորձառութիւնների միջոցով մասնակցելու Հայաստանի ամենօրեայ կեանքին, առիթ տալով երկարատեւ անձնական կապերու մշակման եւ ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի:

Միջոցը` ճանապարհածախսի փոխհատուցման ծրագիր` Հայաստանում կրթական եւ կամաւորական աշխատանքի փորձառութեան համար եկած, 20-32 տարեկան սփիւռքահայերի համար:

Ընդունման պայմանները` Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրին դիմելու համար մասնակիցը պէտք է համապատասխանի հետեւեալ չափանիշներին`Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրին դիմելու համար մասնակիցը պէտք է համապատասխանի հետեւեալ չափանիշներին` Ճանապարհածախսի փոխհատուցման պայմանները 2007 թուականի համար յատկապես պատրաստուել են նպաստելու Երեւանից դուրս կամաւորական ծառայութեանը, որտեղ Հայաստանի կարիքները աւելի մեծ են, ինչպես նաեւ քաջալերելու Հայրենիքում խորաթափանց փորձառութեամբ հետաքրքրուած կամաւորների շրջամեայ մասնակցութիւնը: Արդարեւ, Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրին դիմելու համար մասնակիցը պէտք է համապատասխանի հետեւեալ բոլոր չափանիշներին`

  1. Առնուազն ութ շաբաթ. Մասնակիցները պէտք է Հայաստանում գտնուեն առնուազն ութ շաբաթ` մասնակցելով իրենց ընտրած ութ շաբաթական ծրագրին, իսկ աւելի կարճ ծրագրի դէպքում` դիմեն Դէպի Հայքի լրացուցիչ յաւելեալ ծրագրին:
  2. Ամառային ամիսները Երեւանից դուրս. Այն մասնակիցները, ովքէր իրենց կամաւորական աշխատանքն իրականացնում են յունիսից օգոստոս ամիսներին, ճանապարհածախսի փոխհատուցում կը ստանան միայն Երեւանից դուրս աշխատելու դէպքում:

    Ծանօթագրութիւն` բոլոր մասնակիցները, անկախ իրենց աշխատավայրի տեղադրութիւնից, կարող են դիմել Դէպի Հայքի բոլոր ծրագրերին մասնակցելու համար` ներառեալ հաւաքները, ֆորումները, շրջապտոյտները, հայերէն լեզուի դասընթացները և հիւրընկալ ընտանիքը:

  3. Դէպի Հայքի յաւելեալ պահանջներ. լեզուի իմացութեան ցուցաբերում համապատասխան քննութեամբ ժամանումից յետոյ կամ դրա ձեռք բերում հայերէն լեզուի դասընթացներում, մասնակցութիւն հաւաքներին և ֆորումներին:
  4. Մասնակիցները պէտք է ունենան հայկական ծագում, այսինքն` առնուազն մէկ մեծ հայր կամ մեծ մայր:
  5. Լինեն 20-32 տարեկան:
  6. Ունենան հանրակրթական դպրոցի աւարտական վկայական:
  7. Ընդունման պայմանների սահմանափակում. Մասնակիցները միայն մէկ անգամ կարող են օգտուել Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրից` ուղղակի կամ որևէ այլ ծրագրի միջոցով: Հայաստանի նախկին քաղաքացիները կարող են ներգրաւուել ծրագրում, եթէ ներկայացնեն մինչեւ 12 տարեկանը Հայաստանից արտագաղթելու վերաբերեալ պաշտօնական փաստաթուղթ:

Փորձառութիւնը`

Դէպի Հայքը առաջարկում է փորձառութեան երեք հանգրուան`

1. Մինչեւ երկիր այցելելը` արեւելահայերէնի ինտերնետային դասընթացք` գիտելիքներու տարրական մակարդակ ձեռք բերելու համար. ընդունում հանաւորուող ծրագրերից մէկում:

2.Երկրում` մասնակցութիւն ութշաբաթեայ կամաւորական աշխատանքի եւ կրթական ծրագրերին, որոնց ընթացքում կամաւորները պատկերացում կը կազմեն Հայաստանի ներուժի մասին, ինչպէս նաեւ նրա զարգացման մասնակցելու հնարաւոր ուղիների մասին:

3. Յետծրագրային շարունակական գործունէութիւն համայնքային, կազմակերպչական եւ նոր մասնակիցներ խրախուսելու աշխատանքներում : Աջակցութիւն Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանը եւ սփիւռքի հայկական կազմակերպութիւնների եւ համայնքային կեանքի հզօրացմանը:

Ին՞չ է Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան Որակաւորումը

Իւրաքանչիւր մասնակից համաձայնեցնում է իր անհատական Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան Ծրագիրը, որն իր մէջ է ներառում Դէպի Հայքի հովանաւորութեան չափանիշներին համապատասխանող սփիւռքի եւ հայաստանեան հասարակական կազմակերպութիւննրի կողմից առաջարկուող ծրագրերը, որոնք են`

Կազմակերպութիւն
ժամկէտ
Հօֆ Երիտասարդ մասնագէտների այցելութիւն Հայաստան 12 օր
Հայկական Հաբիթաթ 2 շաբաթ
Համազգային Ուսանողական մշակութային Ֆորում 2 շաբաթ
Ամերիկայի Հայկական Քրիստոնէական Երիտասարդական Կազմակերպութիւն 2 շաբաթ
Սփիւռք Հայաստան կամուրջ 3 շաբաթ
Երկիր եւ Մշակոյթ Կազմակերպութիւն 4 շաբաթ
Երիտասարդ Քրիստոնեաների Առաքելութիւն Հայաստանում (Կանադա) 4 շաբաթ
ՀԲԸՄ Երեւանի ամառային ուսանողական ծրագիր 5 շաբաթ
Ամերիկայի Հայկական Համագումարի ուսանողական ծրագիր 8 շաբաթ
Հայ Կամաւորների միութիւն 4 շաբաթ -1 տարի
Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ուսանողական ծրագիր 8 շաբաթ
Երիտասարդ Քրիստոնեաների Առաքելութիւն Հայաստանում (Արեւմտեան Թեմ) 8 շաբաթ
Նորարար Փորձարարական Արուեստի Կենտրոն 8 շաբաթ +
Հայկական Միջազգային Քաղաքական Հետազոտութիւնների Խումբ 8 շաբաթ +
Հայաստան Ծառատունկ Ծրագիր 8 շաբաթ +
Հայաստանի Երիտասարդ Իրաւաբանների Ասոցիացիայ 8 շաբաթ +
Բարզ Մեդիա 8 շաբաթ +
Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոն 8 շաբաթ +
Հոգեկան Առողջութեան Հիմնադրամ 8 շաբաթ +
Առաքելութիւն Հայաստան 8 շաբաթ +
'Փիւնիկ' Հաշմանդամների Հայկական Կազմակերպութիւն 8 շաբաթ +
Կալիֆորնիայի Պետական Համալսարան, Ֆրեզնոյ/ ԵՊՀ կիսամեակ


Ընթացակարգը`

1. Ընդունում Դէպի Հայքի կողմից հովանաւորուող ծրագրի կողմից Կամաւորը դիմում է Դէպի Հայքի կողմից հովանաւորուող որեւէ կամաւորական կամ կրթական ծրագրին մասնակցելու համար:

2. Դիմումը Դէպի Հայքի Ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրին մասնակցելու համար: Երբ մասնակիցն ընդգրկուել է Դէպի Հայքի համագործակից ծրագրերից մէկում, որը չի հոգում ճանապարհածախսը, կամաւորը կարող է դիմել Դէպի Հայքի Ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրի օգնութեանը, որը կ'իրականացուի Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան Որակաւորման յաջող աւարտից յետոյ:
Տե’ս Ընդունման Պայմանները

3.Նուազագոյնը ութ շաբաթ տեւողութիւն: Եթէ հովանաւորուող ծրագիրը նուազագոյն ժամկէտից կարճատեւ է, ապա կամաւորը պէտք է դիմի եւ մասնակցի Լրացուցիչ կամ Յաւելեալ ծրագրին` ութշաբաթեայ ժամկէտը ամբողջացնելու համար: Օրինակ, եթէ կամաւորը ժամանել է երկու շաբաթ տեւողութիւն ունեցող հովանաւորուող ծրագրով, նա պէտք է առնուազն եւս վեցը շաբաթ մասնակցի կամաւորական եւ կրթական աշխատանքներին` ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրից օգտուելու նպատակով:
Տե’ս Ընդունման Պայմանները

4. Հիւրընկալ ընտանիքում բնակուելու հնարաւորութիւն: . Փորձառութիւնը առաւել խոր ու ազդեցիկ դարձնելու նպատակով, Դէպի Հայքը քաջալերում է մասնակիցներին հիւրընկալ ընտանիքներում բնակուել, որի դէպքում կազմակերպութիւնը վճառում է բնակութեան ծախսերը (ամառը միայն մէկ ամիս): Խրախուսւում է նաեւ ընտանիքում` կամաւորի յաջորդ ամսում ապրելը, սակայն այս ժամանակահատուածի վարձքը պէտք է վճարի կամաւորը:

5.Հայերէնի մակարդակը ստուգող քննութիւն: Բոլոր կամաւորները` հայոց լեզուի տարրական մակարդակը ստուգելու համար, յանձնում են ինտերնետային քննութիւն, եւ եթէ նրա արդիւնքները անբաւարար են լինում, կամաւորները` մինչեւ Հայաստան գալը, պէտք է հետեւեն արեւելահայերէնի ինտերնետային դասընթացին:

6. Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան մասնակցութիւն եւ Փոխհատուցման ծրագրի Վկայականների ստացում: Մասնակիցները պէտք է գոհացնեն Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան Ծրագրի ներքոնշեալ չորս պայմանները: Կրթական եւ Կամաւորական Աշխատանքային Ծրագիրը աւարտելուց յետոյ կամաւորը Դէպի Հայքի գրասենեակ պէտք է ներկայացնի կրթական, կամաւորական եւ լեզուի վկայականները, ինչպէս նաեւ օդանաւի տոմսի պատճէնը` ճանապարհածախսի լիարժէք փոխհատուցում ստանալու համար:
Տե’ս Ընդունման Պայմանները

7. Դէպի Հայքի կամաւորները կը համայայնին իրաւական պահանջներ չյարուցանել Դէպի Հայքի կամ գործընկեր կազմակերպութիւնների դէմ: Մասնակիցները պատասխանատու են իրենց առողջութեան եւ ճանապարհային ապահովագրութեան համար: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտաւոր են ձեռք բերել տեղական բժշկական ապահովագրութիւն Կասկադ ապահովագրական ընկերութեան միջոցով, ամսական 5000 ՀՀ դրամ արժողութեամբ: Դէպի Հայքի անձնակազմը կանի բոլոր անհրաժեշտ կարգադրութիւնները ձեր համար: Ապահովագրութիւնը ենթադրում է միայն շտապ և չնախատեսուած բժշկական խնամք և չի ներառում երկրից դուրս փոխադրութեան եւ արտերկրեայ բժշկական խնամքի ծախսերը: Բոլոր մասնակիցները պարտաւոր են հետեւել Դէպի Հայքի եւ գործընկեր կազմակերպութեան կանոններին` հասկանալով , որ անոնք ունին կամաւորի մասնակցութիւնը դադարեցնելու իրաւունք:

Որո՞նք են հիմնական պայմանները, որոնք պէտք է կատարուեն Դէպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցում ստանալու համար:

Կան չորս պայմաններ, որոնց լրացնելը պարտադիր է`
(1) Լեզուի վկայական
(2) Կրթական միջոցառումների մասնակցութեան վկայական
(3) Կամաւորական աշխատանքներին մասնակցութեան վկայական
(4) Ապագայ շարունակական գործունէութեան ծրագիր
Յաւելեալ չափանիշների համար տե’ս Ընդունման Պայմանները

1. Լեզուի վկայական: Մասնակիցները պէտք է ցուցաբերեն կամ ստանձնեն հայերէնով հաղորդակցելու նուազագոյն մակարդակ, որպէսզի նրանց կամաւորական աշխատանքների եւ Հայաստանում ապրելու փորձառութիւնը լինի շահեկան:
• Ինտերնետային նախնական քննութիւն:
• Այն անձինք, ովքեր 80%-ից քիչ միաւոր են հաւաքել այդ քննութիւնում, մինչ Հայաստան ժամանելը պէտք է գրանցուեն եւ աւարտեն ինտերնետային նախապատրաստական դասընթացը (80%-ից աւել հաւաքած մասնակիցների համար դասընթացը ցանկալի է, բայց ոչ պարտադիր):
• Հայաստան ժամանումից յետոյ բոլոր կամաւորները պարտադիր են անցնել հայերէն լեցուի բերանացի ստուգում:
•Հայաստան ժամանումից յետոյ շաբաթական հինգ ժամ տեւողութեամբ հայերէնի դասընթացք, որոնք պարտադիր են 80%-ից քիչ միաւոր հաւաքածների համար եւ ցանկալի են միւսների համար:

2. Կրթական միջոցառումների մասնակցութեան վկայական
• Բոլոր կամաւորները պէտք է մասնակցեն Դէպի Հայքի ծրագրի ծանօթացման կէսօրեայ հանդիպումի, որտեղ նրանք կը ստանան մանրամասն տեղեկութիւններ Դէպի Հայքի հիմնական պայմանների եւ Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան մասին:
• Հաւաք-հանդիպումներ, ֆորումներ եւ ինչպէս նաեւ ծրագրում ներառուած շաբաթական կրթական այլ միջոցառումներ:

ա. Դէպի Հայքի բոլոր մասնակիցների համար կազմակերպուում են հաւաքներ` փորձառութիւն փոխանակելու, խնդիրներ լուծելու, տպաւորութիւններ եւ յոյզերը կիսելու եւ այլ քննարկումներ անելու նպատակով: Հաւաքներն անց են կացուում ամէն շաբաթ Դէպի Հայքի գրասենեակում կամ դրսում եւ կամաւորները պէտք է մասնակցեն ամսական նուազագոյնը երկու հաւաքի:

բ. Ֆորումներում ներկայացուում են հրաւիրուած հիւրերի մասնակցութեամբ յատուկ հետաքրքրութեան առարկայ հանդիսացող նիւթեր, մասնաւորապէս` Հայաստանի մշակութային եւ տնտեսական զարգացումը, Սփիւռք-Հայրենիք յարաբերութիւնները ինչպէս նաեւ` հասարակութիւն, մշակոյթ, եկեղեցի, սպորտ, կրթութիւն: Կամաւորներին թեմաների բազմաբովանդակ ու լայն շրջանակ առաջարկելու եւ նրանց հետաքրքրութիւնը բաւարարելու նպատակով ֆորումները բաժանուած են երկու խմբերի՝ ՙբարդ՚ եւ պարզ՚: Ինչպէս եւ հաւաքները, ֆորումները նոյնպէս անց են կացուում ամէն շաբաթ եւ ենթադրում են կամաւորների իւրաքանչիւրի մասնակցութիւն ամսական նուազագոյնը երկու անգամ:

գ. Շրջագապտոյտները հետապնդում են Հայաստանի պատմութիւնը, մշակոյթը, շրջանները եւ մարդկանց ճանաչելու նպատակ: Դրանք կազմակերպուում են ամէն շաբաթ ներառելով այցելութիւններ Հայաստանի տարբեր շրջանները, եւ կատարում ենք եռօրեայ այցելութիւն դէպի Արցախ: Շրջագայութիւնները պարտադիր չեն եւ նախատեսում են նախապէս արձանագրուիլ:

3. Կամաւորական աշխատանքների վկայական
• Այս վկայականը հաւաստում է, որ մասնակիցը Կրթական եւ Կամաւորական Աշխատանքի Փորձառութեան ընթացքում իրականացրել է շաբաթական նուազագոյնը 30 ժամ կամաւորական աշխատանք, որն իր մէջ է ներառում նաեւ պարբերական մասնակցութիւն կամաւորական ընդհանուր աշխատանքների (օրինակ, մասնակցութիւն ՙՄաքուր Երեւան՚ ծրագրի միօրեայ մաքրութեան ծրագրին):

4. Շարունակական Գործունէութեան Առաջարկ
• Իւրաքանչիւր մասնակից պէտք է 1-2 էջի սահմաններում ներկայացնի մի գրութիւն, թէ ինչպէս է ինք պատրաստուում շարունակաբար ներգրաւուած լինել Հայաստանին առնչուող հարցերում. oրինակ` գործօն մասնակցութիւն համայնքի կեանքում կամ հայկական կազմակերպութիւնների աշխատանքներում, մասնակցութիւն որը պիտի սատարի այդ շրջանակներում մթնոլորտի աշխուժացմանը եւ որակի բարձրացմանը: Դէպի Հայքը կը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը նման ծրագրերին աջակցելու նպատակով:

5. Ճանապարհածախսի հաշիւը
Օդանաւի տոմսը բնօրինակը պէտք է ներկայացուի Դէպի Հայքի գրասենեակ ճանապահածախսի հատուցում ստանալու համար:


Որքա՞ն է Դէպի Հայքի նպաստի չափը

Ծրագրի բոլոր պայմանները գոհացնող կամաւորներին կը հատուցուի նրանց ճանապարհածախսի գումարը: Այդ գումարը պէտք չէ գերազանցի նոյն ժամանակաշրջանին, նման ճանապարհորդութեան economy տոմսի արժէքների միջին գումարը: Տոմսերը պէտք է առնուեն ճանապարհորդութիւնից առնուազն երկու շաբաթ առաջ, գումար խնայելու նպատակով: Կամաւորը ստիպուած կը լինի վճարել յաւելեալ գումարը, եթէ տոմսի պատուիրումը կատարուի նշուած ժամանակասահմանից ուշ: Եթէ դէպի Հայաստան ճանապարհորդութեան տոմսին վրայ աւելանում են այլ բաժիններ, փոխհատուցումը կատարուում է համապատասխան փոփոխութիւններից յետոյ:

Հետեւեալ ցուցակը ներկայացնում է միջին տոմսի գիներ՝ գնուած Ապրիլից-Մայիս ժամանակաշրջանում՝ ամրան ճանապարհորդութեան համար-

Նիւ Եորքից եւ ԱՄՆ Արեւելեան ափից` 1250-1500 ԱՄՆ դոլար
Կալիֆորնիայից եւ ԱՄՆ Արեւմտեան ափից` 1350-1750 ԱՄՆ դոլար
Կանադայից` 1600-1800 Կանադական դոլար
Լոնդոնից` 500-600 Բրիտանական ֆունտ ստերլինգ
Ֆրանսիայից` 550-700 Եւրոյ

Եթէ ձեր տոմսի արժէքը որոշակիօրէն տարբերուում է վերը նշուածից, դուք պէտք է նախապէս այն համաձայնեցնէք Դէպի Հայքի հետ, առանց որին դուք չէք ստանայ լիարժէք փոխհատուցում:

Նշումներ. Քանի որ Բրիտանական աւիաուղիներն գիներն են ամենաթանկը, խորհուրդ ենք տալիս օգտուել Աերոֆլոտի, Աւստրիական Աւիաուղիների եւ Արմաւիայ գործակալութեան ծառայութիւններից: Խնդրում ենք յիշել, որ իւրաքանչիւր խնայուած դոլար կ'օգնի մէկ այլ կամաւորի Հայաստան գալուն:

 
COMING SOON,
OUR NEW WEBSITE!
Back to Top | Home
About Us | Opportunities | Volunteers & Alumni | Support | Photo Gallery | Links | Language Tutorial | Donations | Site Map
Birthright Armenia