Դեպի Հայք

Ոգեշնչելով նոր սերունդին

55
Հիմա Հայաստանում
2031
Շրջանավարտ
51
Մասնակից երկրներ
227
Հայրենադարձ շրջանավարտ
1101
Գործընկեր

Հաջողությունները թվերով

  • Կամավորական աշխատանք

    Մենք յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն ենք տալիս կապ հաստատել Հայաստանի հետ՝ աշխատանքային առաջխաղացմանն ուղղված մասնագիտական հետաքրքիր փորձի ձեռքբերման և հասարակական ոլորտներում ծավալած գործունեության միջոցով:

  • Հյուրընկալ ընտանիք

    Մասնակիցները հնարավորություն են ունենում ընտրելու  հյուրընկալ ընտանիքներում ապրելու մեր առաջարկը, ինչն էլ օգնում է նրանց անմիջականորեն առնչվել Հայաստանում ընտանեկան կյանքին և հարստացնել տեղական մշակույթի մասին իրենց ընկալումները:

  • Ճանապարհածախսի փոխհատուցում

    Հայաստան գալու գաղափարը իրականություն դարձնելու նպատակով մենք համապատասխան թեկնածուներին ապահովում ենք ճանապարհածախսով` դեպի հայրենիք և ետ: Ֆինանսական փոխհատուցումը տրամադրվում է յուրաքանչյուրին մեկ անգամ և ներառում է ճանապարհածախսը, հարկերը և ամրագրումները:

  • Շրջագայություններ

    Ամառ թե ձմեռ, այցելություններ ամենամենահայտնի վայրերից մինչև հեռավոր գյուղերը, հավաքույթներ խարույկի շուրջ, հնագույն եկեղեցիների բացահայտումներ և անվերջանալի արկածներ: Դեպի Հայքի շրջագայությունները Ձեզ կդարձնեն այս ամենի մասնակիցը:

  • Հայերենի դասեր

    Հայերեն լեզվի մեր դասընթացները նպատակ ունեն մասնակիցներին օգնելու տեղացիների, հյուրընկալ ընտանիքի և այլ կամավորների հետ շփման մեջ:
    Կամավորների առաջարկների համաձայն՝ կազմակերպվում են նաև առավել խորացված դասընթացներ: 

  • Շփում

    Բազմաթիվ միջանձնային հանդիպումների և խմբային միջոցառումների կազմակերպման ճանապարհով մենք օգնում ենք մեր մասնակիցներին ամուր կապեր հաստատել Հայաստանում, որոնց միջոցով էլ կկարողանան ճիշտ հասկանալ ինչպես ներգրավվել Հայաստանյան իրականությանն այսօր: